«Չելսիի» և Սերբիայի հավաքականի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը գովասանքով է խոսել ակումբում իր թիմակից Խուան Մատայի մասին:
-Մատան այն երեք ֆուտբոլիստներից մեկն է, ովքեր իրենց լավագույն կերպով են դրսևորել վերջին երկու տարիներին: Նա միայն ամռան վերջում միացավ թիմին, սակայն ժամանակ ունի, որպեսզի լավ մարզավիճակի գա: Թիմի համար նա շատ կարևոր մասնիկ է:
Այժմ Խուանը պետք է շատ աշխատի և փորձի իրեն տրված հնարավորությունից առավելագույնը քաղել: Մատան միշտ ինձ համար Պրեմիեր Լիգայի լավագույն խաղացողներից մեկն է եղել: Նա գերազանց ֆուտբոլիստ է և հրաշալի մարդ,- ESPN-ի հետ հարցազրույցում հայտնել է Իվանովիչը: