«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը խոստովանել է, որ նեղացած չէ «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսից և միայն ողջունում է լուրերն այն մասին, որ ուրուգվայցին կարող է տեղափոխվել «Սթեմֆորդ Բրիջ»:
Հիմա, երբ պարզ դարձավ, որ Սուարեսը դեմ չէ մնալ Անգլիայում, «Չելսին» դարձավ 26-ամյա հարձակվողի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդներից մեկը: Սուարեսը հենց լոնդոնյան ակումբի պաշտպան Իվանովիչին կծելու համար որակազրկվեց 10 խաղով:
Իվանովիչը Սուարեսի վրա բարկացած չէ այդ դեպքի համար և շատ բարձր է գնահատում Լուիսի տաղանդը:
-Լուիս Սուարեսի հետ կապված ես հենց այդ խաղից հետո ասացի, որ այն ինչ եղել է խաղադաշտում, այնտեղ էլ մնացել է: Նա Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողներից մեկն է: Ես նրա հետ ոչ մի խնդիր չունեմ,- Իվանովիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: