«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը գոհ է իր թիմի արդյունքից:
-Ես սպասում էի այսպիսի արդյունքի: Մենք վերահսկում էինք խաղը և մի քանի գոլային պահ ունեինք: Մենք զգույշ գործեցինք պաշտպանությունում, քանի որ մրցակիցը շատ ուժեղ էր:
Մենք լավ մտանք խաղի մեջ և հենց սկզբում երկու պահ ունեցանք: Մեկը՝ Ռաուտլեջի, մյուսը՝ Միչույի, սակայն Չեխը հիանալի դարպասապահ է:
Կարևորը արդյունքն է, որը մեզ դուրս բերեց գավաթի եզրափակիչ: Սա ուղղակի ֆանտսատիկ է,- ասել Լաուդրուպը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Լիգայի գավաթի կիսաեզրափակչում «Սուոնսին» ոչ-ոքի խաղալով «Չելսիի» հետ՝ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Բրեդֆորդի» հետ: