«Սուոնսի Սիթիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը և ներկայումս աշխատանք չունեցող Գուս Հիդինգը իրենց դուրս են թողել «Տոտտնեհմի» հաջորդ մարզչի թեկնածուների ցուցակից:
Երեկ «Տոտտնեհմը» գլխավոր մարզչի պաշտոնից ազատեց պորտուգալացի մասնագետ Անդրե Վիլաշ-Բոաշին: Մինչև նոր մարզչի նշանակելը, մարզչի պարտականությունները կկատարի Բրայան Շերվուդը, ով նաև ակումբի տեխնիկական տնօրենն է:
Բուքմեյքերներն արդեն կազմել են լոնդոնյան ակումբի հաջորդ մարզչի թեկնածուների ցուցակը, որում ֆավորիտներից են Լաուդրուպը և Հիդինգը: Սակայն երկուսն էլ իրենց ապագան չեն կապում «Տոտտնհեմի» հետ:
-Միքայել Լաուդրուպը շատ երջանիկ է «Սուոնսիում»: Սա շատ լավ ակումբ է և նա ցանկանում է մնալ այստեղ,- ասել է դանիացու գործակալ Բրայան Տուտմուլուն: Metro
Հիդինգի թեկնածությունն էլ բացառել է վերջինիս գործակալ Կես վան Նյուվենհայզենը: