«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է «Գրոնինգենի» և Հոլանդիայի երիտասարդական հավաքականի վինգեր Լեանդրո Բակունային ձեռք բերելու մասին:
21-ամյա հոլանդացին «վիլլացիների» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել: Ակնհայտ է, որ Բակունայի միջոցով բիրմինգհեմյան ակումբի գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը ցանկանում է ուժեղացնել թիմի եզրային խաղը:
Բակունան «Գրոնինկենի» սան է, որտեղ իր նորամուտը նշել է 2009թ-ին, իսկ նախորդ մրցաշրջանում թիմի իսկական առաջատարն էր:
-Հիանալի զգացողություններ են: Սա նոր սկիզբ է ինձ համար և ինձնից պահանջվում է դառնալ այս երիտասարդ ակումբի մի մասը,- իր նոր ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Բակունան: