«Գուանչժոուի» գլխավոր մարզիչ Սվեն Յորան Էրիկսոնը խոստովանել է, որ ցանկանում է Չինաստան հրավիրել «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին:
Շաբաթվա սկզբին 35-ամյա Լեմպարդը հայտնեց «Չելսիից» հեռանալու մասին: Անգլիացի ֆուտբոլիստն իր ապագան կորոշի աշխարհի առաջնությունից հետո:
Լուրեր կան, որ Ֆրենկի ծառայություններով հետաքրքրված է «Քուինս Պարկ Ռեյնջերսը», ինչպես նաև մի քանի ամերիկյան ակումբներ: Լեմպարդին իր թիմում է ցանկանում տեսնել նաև Էրիկսոնը, ով Ֆրնեկին լավ ճանաչում է Անգլիայի հավաքականում աշխատած տարիներից:
-Ես ակումբին առաջարկել եմ պայմանագիր ստորագրել Ֆրենկ Լեմպարդի հետ: Նրան դուր կգա Չինաստանը, նա ֆուտբոլային մարդ է: Կարծում եմ՝ աշխարհում մի քանի կիսապաշտպան կա, որ Լեմպարդից շատ գոլ են խփել: Նա անհավանական ֆուտբոլիստ է,- ասել է Էրիկսոնը: Daily Mail