Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում առաջատար «Լեսթեր Սիթին» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նորվիչ Սիթիին»։
«Աղվեսները» դժվարին հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Հանդիպման միակ և դաշտի տերերի համար հաղթական գոլը հանդիպման ավարտից 1 րոպե առաջ խփեց փոխարինման դուրս եկած Լեոնարդո Ուլոան։
Այս հաղթանակից հետո Կլաուդիո Ռանիերիի թիմը՝ վաստակած 56 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Ուլոա՝ 89ր։