Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Լեսթեր Սիթիին»:
Արսեն Վենգերի սաները չկարողացան կոտրել «աղվեսների» դիմադրությունը և բավարարվեցին վաստակած մեկ միավորով: Թիմերը մեկական գոլով փոխանակվեցին խաղի 20 և 22-րդ րոպեներին: Գոլերի հեղինակ դարձան Ալեքսիս Սանչեսը և Լեոնարդո Ուլոան:
Այս խաղից հետո, «զինագործները» վաստակած 5 միավորով իջան 7-րդ հորիզոնական:
Գոլեր. Սանչես՝ 20ր, Ուլոա՝ 22ր: