«Լեսթերը» հետաքրքրված է Գրեհեմ Փոթերի ծառայություններով, ով երեկ հեռացվեց «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Կիրակի օրը Պրեմիեր լիգայի երկու մարզիչներ մնացին առանց աշխատանքի, քանի որ Փոթերից բացի աշխատանքից հեռացվեց նաև Բրենդան Ռոջերսը, ով գլխավորում էր «Լեսթերը»։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Փոթերը «Լեսթերին» հետաքրքրում էր 2022 թվականի սեպտեմբերին «Չելսի» տեղափոխվելուց շատ առաջ, և այժմ «աղվեսները» ցանկանում են իմանալ, թե ինչ ծրագրեր ունի Գրեհեմը:
«Լեսթերը» 10 խաղ ունի անցկացնելու մինչև մրցաշրջանի ավարտը, և վստահ չէ, որ Փոթերը անմիջապես կհամաձայնի ներգրավվել Պրեմիեր լիգայում գոյատևման պայքարի մեջ: Բայց եթե «աղվեսները» կարողանան խուսափել անկումից, ապա հաջորդ ամառ նրանք լավ հնարավորություն կունենան համաձայնության գալ Գրեհեմի հետ: