Անգլիական լիգաների գավաթի կիսաեզրափակչում հանդիպել էին «Սանդերլենդը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Անգլիայի գավաթի խաղարկությունում «Սուոնսիին» պարտված «Յունայթեդը» այս անգամ էլ զիջեց Գուս Պոյետի սաներին: «Սանդերլենդը» հաղթեց 2:1 հաշվով և եզրափակիչ դուրս գալու լավ հնարավորություն ստացավ: «Սև կատուների» հաղթական գնդակը 64-րդ րոպեին խփեց Ֆաբիո Բորինին:
Պատասխան խաղը տեղի կունենա հունվարի 22-ին՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:
Գոլեր. Գիգգս՝ 45ր (ինքն.), Վիդիչ՝ 52ր, Բորինի՝ 64ր: