Պրեմիեր լիգայից անկում ապրած «Լիդսը» իր գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Դանիել Ֆարկեին:
«Լիդսը» սկսեց 2022/23 մրցաշրջանը Ջեսսի Մարշի գլխավորությամբ, փետրվարին նշանակեց Խավի Գրասիային և անցկացրեց իր վերջին չորս խաղերը Սեմ Էլլարդայսի գլխավորությամբ:
Դեռ հունիսի սկզբին «Լիդսը» հայտարարեց Էլլարդայսի հետ բաժանվելու մասին, և մեկ ամիս փնտրտուքներից հետո Էլլանդ Ռոուդը ներկայացնող ակումբը իր գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Ֆարկեին, ով Անգլիայում հայտնի է «Նորվիչում» իր չորսուկես տարվա աշխատանքով։
Անցած մրցաշրջանը Ֆարկեն անցկացրել է Մյունխենգլադբախի «Բորուսիայում», բայց Բունդեսլիգայում 10-րդ տեղը զբաղեցնելուց հետո հեռացվել է աշխատանքից:
46 ամյա գերմանացու պայմանագիրը, ով հասցրել է կարճատև աշխատել ռուսական «Կրասնոդարի» հետ, Չեմպիոնշիպը ներկայացնող ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։