«Լիդսը» դիտարկում է «Կրիստալ Փելեսի» նախկին գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրային, որպես գլխավոր մարզիչ հրավիրելու տարբերակը:
Ըստ talkSPORT-ի, Վիեյրան «Լիդսի» շորթ ցուցակում էր, երբ փետրվարին Էլլանդ Ռոադը ներկայացնող ակումբը հեռացրեց Ջեսսի Մարշին:
Այդ ժամանակ Վիեյրան դեռ գլխավորում էր «արծիվներին», իսկ «Լիդսը» ի վերջո ստորագրեց Խավի Գրասիային, բայց նա պայմանագիր ունի միայն մինչև սեզոնի ավարտը:
Սպասվում է, որ «Լիդսը» կվերանայի այս գաղափարը մրցաշրջանի վերջում Վիեյրայի հետ, ով երկու շաբաթ առաջ «Փելեսից» իր հեռացումը հապճեպ է համարում:
Անցած ամիս «Փելեսը» Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 12-րդ տեղը և դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ: Պատրիկը վստահ էր, որ կարող է շտկել «արծիվների» արդյունքները, և այժմ 46 ամյա ֆրանսիացին չի համբերում աշխատանքի վերադառնալուն՝ մաքրելու իր հեղինակությունը: