Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր լավագույն քառյակի համար պայքարող «Չելսիին»։
«Կարմիրները» կարևոր հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 51-րդ րոպեին բացեց Սադիո Մանեն, իսկ 2 րոպե հետո գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը վերադարձավ առաջին հորիզոնական։
Գոլեր․ Մանե՝ 51ր, Սալահ՝ 53ր։