Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի կունենա «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» կընդունի «Չելսիին»:
Մրցաշրջանի ավարտին յուրաքանչյուր առաջնությունում պայքար է գնում եվրոգավաթներին մասնակցության համար: Այս խաղով «Չելսին» կարող է բարձրանալ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիիզոնական:
Բրենդան Ռոջերսի թիմը ոչ կայուն խաղ է ցուցադրում: Ոչ ուժեղ մրցակիների հետ վերջին երեք խաղում «կարմիրները» ընդամենը 5 միավոր են վաստակել:
Խաղին կարևորություն է հաղորդում նաև Ռաֆայել Բենիտեսի վերադարձը «Լիվերպուլ», որտեղից նա հեռացել է 2010 թվականին:
«Էնֆիլդում» կայացած վերջին վեց խաղերում «Չելսին» ընդամենը մեկ հաղթանակ է տարել: Ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը գոլի հեղինակ չի դարձել արդեն 429 րոպե:
Հարցականի տակ է «Չելսիի» ֆուտբոլիստներ Գարի Կեհիլի, Էշլի Քոուլի և Մարկո Մարինի մասնակցությունը:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:
Մեր կանխատեսումը՝ 1:1:
Խաղին կարող եք հետևել մեր կայքում՝ հետևյալ հղումով: