«Լիվերպուլը» բանակցություններ է սկսել «ՊՍԺ»-ի հետ՝ հարձակվող Կիլիան Մբապեի վարձակալության շուրջ:
Մբապեն վերջին ժամանակներս երկու անգամ զայրացրել է «ՊՍԺ»-ի ղեկավարներին: Սկզբում Կիլիանը հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը, որը ավարտվում է հաջորդ մրցաշրջանում։
Մբապեն նաև հրաժարվեց խոսել «Ալ-Հիլալի» հետ այն բանից հետո, երբ «ՊՍԺ»-ն արդեն ընդունել էր Սաուդյան ակումբի 259 միլիոն ֆունտ ստերլինգ գնահատվող առաջարկը:
Փարիզում կասկածում են, որ Մբապեն արդեն համաձայնել է մեկ տարուց ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ռեալ», իսկ 2023/24 մրցաշրջանը պահեստայինների նստարանին անցկացնելու սպառնալիքը չի վախեցնում Կիլիանին։
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը իր բացառիկ հոդվածում, «Լիվերպուլը» որոշել է օգտվել այս իրավիճակից՝ պատրաստակամություն հայտնելով 24 ամյա ֆրանսիացուն վերցնելու գալիք մրցաշրջանի համար։
Այսպիսով, Մբապեին կստանա խաղային պրակտիկա, և «ՊՍԺ»-ն վարձավճար կստանա, թեև շատ ավելի քիչ, քան այն գումարը, որը պատրաստ էր վճարել «Ալ-Հիլալը» Կիլիանի տրանսֆերի համար:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը միշտ բարձր է գնահատել Մբապեի կարողությունները, իսկ Կիլիանի մայրն ու գործակալը հայտնի է որպես մերսիսայդյան ակումբի երկրպագու: