«Լիվերպուլը» պաշտոնապես ներկայացրել է արտագնա խաղերի համար ամերիկյան Warrior Sports ընկերության արտադրության նոր մարզահագուստի հավաքածուն:
Warrior ընկերության դիզայներները նորը նախագծելիս ոգևորվել են այն մարզահագուստով, որը «Լիվերպուլը» կրում էր նախորդ դարի 80-90-ական թվականներին:
Ակումբը արտագնա խաղերի այս հավաքածուն անվանել է «նոր ռետրո»:
Ավելացնենք, որ հավաքածուի ներկայացմանը մասնակցել է նաև թիմի հարձակվող Լուիս Սուարեսը, ով ոչ շատ վաղ ցանկություն էր հայտնել հեռանալ «Լիվերպուլից»: Մարզահագուստը վաճառքի կհանվի հուլիսի 4-ից: