«Լիվերպուլը» հայտնել է կենտրոնական պաշտպան Դանիել Ագգերին վաճառելու իր պատրաստակամության մասին:
Այս շաբաթ 29-ամյա դանիացին խոստովանեց, որ չի բացառում իր հեռանալը «Էնֆիլդից»: Ագգերը նաև հայտնեց, որ իրեն դուր չի գալիս լինել պահեստայինների նստարանի ֆուտբոլիստ:
Ինչպես հայտնի է դառնում Goal-ից, «Լիվերպուլը» չի պատրաստվում պահել Ագգերին, եթե համապատասխան առաջարկ ստանա: Սպասվում է, որ «Լիվերպուլն» իր պաշտպանի համար կպահանջի 12 մլն ֆունտ:
Ագգերին ցանկանում է ձեռք բերել իտալական «Նապոլին», որի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը լավ ճանաչում է իր նախկին ֆուտբոլիստին: Ավելացնենք, որ Պրեմիեր Լիգայի արդեն ավարտված մրցաշրջանում Ագգերը ընդամենը 16 անգամ է հայտնվել «կարմիրների» մեկնարկային կազմում: