«Սուոնսի Սիթիի» պաշտպան Բեն Դեյվիսի համար մղվող պայքարում «Լիվերպուլը» պարտվեց «Տոտտենհեմին»:
Daily Mirror պարբերականի հաղորդմամբ, ուրբաթ օրը ուելսյան ակումբն ընդունել է «Տոտտենհեմի» 8 մլն ֆունտի առաջարկը: Եվ չնայած, որ «Լիվերպուլը» նույնպես պատրաստ էր վճարել այդ գումարը, Դեյվիսն ավելի հակված է լոնդոնյան ակումբին միանալու տարբերակին, որտեղ կունենա իր տեղը հիմնական կազմում:
Դեյվիսին մտահոգում է այն, որ «Լիվերպուլում» մեծ է մրցակցությունը, բացի այդ «կարմիրները» շարունակում են հետաքրքրվել այլ ֆուտբոլիստների ծառայություններով:
«Տոտտենհեմում» Դեյվիսի միակ մրցակիցը կլինի Դենի Ռոուզը: Յան Վերտոնգենը, ով նույնպես կարող է խաղալ այդ դիրքում, երբեք չի թաքցրել, որ նախընտրում է խաղալ կենտրոնում: