«Լիվերպուլը» վստահ է, որ «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիային ձեռք բերելու հարցը կլուծվի մինչև ամսվա վերջ:
«Լիվերպուլն» այս ամառ արդեն ուժեղացրել է իր կիսապաշտպանությունը Ալեքսիս Մաքալիստերի և Դոմինիկ Սոբոսլայի օգնությամբ, սակայն Սաուդյան Արաբիայի հանկարծակի հետաքրքրությունը Ջորդան Հենդերսոնի և Ֆաբինյոյի նկատմամբ «կարմիրներին» ստիպում է ևս մեկ անգամ մտնել տրանսֆերային շուկա կիսապաշտպանի փնտրտուքներով:
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Լիվերպուլը» զգալի առաջընթաց է գրանցել «Սաութհեմպտոնի» հետ Լավիայի համար տարվող բանակցություններում, որին ցանկանում են իրենց կազմում տեսնել նաև «Արսենալը» և «Չելսին»:
«Լիվերպուլը» ակնկալում է, որ հաջորդ շաբաթ փոխզիջման կգա «Սաութհեմպտոնի» հետ: Առայժմ «սրբերը» 19 ամյա բելգիացու համար պահանջում են 50 միլիոն ֆունտ, մինչդեռ «կարմիրները» չեն ցանկանում վճարել 40 միլիոն ֆունտից ավել:
«Լիվերպուլին» վստահություն է հաղորդում այն փաստը, որ ինքը՝ Լավիան, ցանկություն է հայտնել միանալ Յուրգեն Կլոպի թիմին։