Երեքշաբթի երեկոյան կայացան Լիգայի գավաթի 4-րդ փուլի մի շարք հանդիպումներ: Առաջնությունում իրենց պայքարը շարունակեցին «Չելսին» և «Լիվերպուլը»:
«Կապույտները» հանդիպել էին Լիգա 2-ի ուժեղագույն թիմերից մեկին՝ «Շրյուսբերի Թաունին»: Հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին բացեց Դիդիե Դրոգբան: Երկրորդ խաղակեսի միջնամասում դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն խաղավարտից 9 րոպե առաջ Ջերմեյն Գրանդիսոնի ինքնագոլը հաղթանակ պարգևեց «Չելսիին»՝ 1:2:
«Լիվերպուլն» «Էնֆիլդում» հյուրընկալել էր Բրենդան Ռոջերսի նախկին ակումբ «Սուոնսի Սիթիին»: «Կարապներն» առաջինը հասան հաղջողության, սակայն խաղավարտից 4 րոպե առաջ պատասխան գոլը խփեց փոխարինման դուրս եկած Մարիո Բալոտելլին, իսկ արդեն ավելացված ժամանակում Դեյան Լովրենը խփեց իր թիմի հաղթական գոլը:
«Վեստ Բրոմվիչը» հյուրընկալվելիս պարտվեց «Բորնմուտին», որն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Լիգայի գավաթի 1/4-րդ եզրափակիչ: Հաջորդ փուլ դուրս եկան նաև «Շեֆիլդ Յունայթեդը» և «Դերբին»:
«Լիվերպուլ» 2-1 «Սուոնսի»
«Շրյուսբերի Թաուն» 1-2 «Չելսի»