«Սաութհեմպտոնը» չի վաճառելու իր 17-ամյա պաշտպան Լյուկ Շոուին: Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, թիմի գլխավոր մարզիչ Նայջել Էդկինսը խորհուրդ է տվել «Արսենալին» և «Չելսիին» մոռանալ իր ֆուտբոլիստի մասին:
Լյուկ Շոուն գերտաղանդավոր ֆուտբոլիստ է, որ այս վաղ տարիքում արդեն հասցրել է հիմնական տեղ գտնել «Սաութհեմպտոնի» կազմում: Եվ Էդկինսը մտադիր չէ հրաժարվել իր այս խաղացողից:
-Լյուկը շատ երջանիկ է մեզ հետ: Նա տեղ ունի թիմի մեկնարկային կազմում, իր շուրջը հիանալի մարդիկ կան, և նրան փայլուն ապագա է սպասվում մեր կողքին: Եթե «Սաութհեմպտոնը» մնա Պրեմիեր Լիգայում, ապա այն կլինի լավ թիմ երիտասարդների համար: Այստեղ երիտասարդ ֆուտբոլիստները կարող են դրսևորել իրենց հենց հիմնական կազմում,- ասել է Էդկինսը: