«Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնիի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ և նա կկարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի որոկավորման փլեյ-օֆֆ փուլում «Ֆեներբահչեի» դեմ պատասխան խաղին:
Այս ակումբների առաջին հանդիպման ժամանակ, որն անցկացվում էր Թուրքիայում և ավարտվեց «զինագործների» վստահ հաղթնակով, Կոսելնին մինչև առաջին խաղակեսի ավարտը դեմքին ուժեղ հարված ստացավ և ստիպված փոխարինվեց:
Հաշվի առնելով` «Արսենալում» կադրերի հետ կապված ոչ այնքան հարթ իրավիճակը, ֆրանսիացու երկարաժամկետ ապաքինումն ավելի կբարդացներ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի առաջադրանքը ֆուտբոլիստների ընտության հարցում: Սակայն Լորանը բաց կթողնի միայն շաբաթ օրը կանյանալիք Պրեմիեր Լիգայի «Ֆուլհեմի» դեմ երկորրդ տուրի խաղը:
-Այժմ նա նման է բռնցքամարտիկի, ով երեկ ծանր մարտ է անցկացրել: Նա խոր վերք ունի և նրա աչքի շուրջ շատ արյուն է հավաքվել:
Ամեն դեպքում նա չի մասնակցի շաբաթ օրը կայանալիք խաղին, սակայն հուսանք, որ երեքշաբթի օրը նա պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ: Հավատում եմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի,- Sky Sports-ի հետ հարցազրույցում հայտնել է Վենգերը: