Ռոմելու Լուկակուն հայտնել է, որ պատրաստ է մնալ «Էվերթոնում», եթե իր ներկայիս ակումբը Չեմպիոնների Լիգայում խաղալու հնարավորություն ստանա:
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա բելգիացին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին», դարձել է արդեն 7 գոլի հեղինակ: Այս պահին «Էվերթոնին» ընդամենը 1 միավոր է բաժանում լավագույն քառյակից:
-Դա վատ տարբերակ չի լինի («Էվերթոնում» մնալը): Եթե մենք հանդես գանք Չեմպիոնների Լիգայում, ապա ես պատրաստ եմ մնալ: Ես հետևում եմ Չեմպիոնների Լիգայի խաղերին և շատ կցանկանամ հանդես գալ այդ առաջնությունում,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Լուկակուն: