«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկիի գործակալը հայտնել է, որ չի բացառում ամռանը գերմանացի ֆուտբոլիստի հեռանալը լոնդոնյան ակումբից:
Խոսվում է, որ Գերմանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Միլանի «Ինտերը», որն օրեր առաջ պաշտոնապես հայտնեց «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Նեմանյա Վիդիչի հետ պայմանագիր ստորագրելու մասին:
-Այս պահին մենք չգիտենք, թե ինչ կլինի ապագայում: «Ինտերը» հետաքրքիր ակումբ է, որը նոր համալրումներ է ունենում: Սակայն այժմ վաղ է խոսել այդ մասին,- գործակալ Տոույխրիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: