«Լիդսի» նորանշանակ մարզիչ Խավի Գրասիան ասել է, որ սահմանափակվում է օրական երկու-երեք ժամ քնով, որպեսզի պահպանի իր նոր ակումբին Պրեմիեր լիգայում:
Ուրբաթ ավելի վաղ «Լիդսը» հաստատել է, որ Գրասիան աշխատանքի թույլտվություն է ստացել Անգլիայում։ 52 ամյա իսպանացին այժմ կկարողանա անձամբ մարզել և ներկա գտնվել խաղադաշտում շաբաթ օրը կայանալիք «Սաութհեմպտոնի» դեմ խաղին:
Գրասիան դեռ չի ասում, թե ինչպիսի ֆուտբոլ նա կմատուցի «Լիդսի» հետ միասին՝ հուսալով գտնել լավագույն ճանապարհը՝ հաշվի առնելով իր խաղացողների առանձնահատկությունները:
«Ոճային փոփոխության մասին դեռ կոնկրետ բան չեմ կարող ասել, բայց ես սիրում եմ տարբեր թիմերում տարբեր կերպ խաղալ»:
«Ես բաց եմ իմ խաղացողների առաջարկների համար, որպեսզի ավելի լավ ճանապարհ գտնենք: Թիմը գոլեր է բաց թողնում, և մենք պետք է շտկենք դա: Բացի այդ, որոշ այլ բաներ պետք է բարելավվեն: Գիտեմ, որ մենք շատ ժամանակ չունենք, բայց մենք պետք է լավացնենք»,- Գրասիայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։