«Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրայի աշխատավարձի հետ կապված պահանջները կարող են խոչընդոտել նրա՝ «Արսենալ» տեղափոխությանը:
Երկուշաբթի օրը միանգամից մի քանի իսպանական պարբերականներ հայտնեցին, որ «Արսենալը» շատ մոտ է 27-ամյա Խեդիրային գնելուն, ով երկու օր առաջ Գերմանիայի ազգային հավաքականի հետ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Goal պարբերականի տվյալներով, «Ռեալը» ոչ մի կերպ չի կարողանում նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ Սամիի հետ, ինչի համար էլ իսպանական գրանդը պատրաստ է նրան 20 մլն ֆունտով վաճառել «Արսենալին»:
Սակայն այս տրանսֆերը վտանգված է Խեդիրայի ֆինանսական պահանջների պատճառով: Սամին լոնդոնյան ակումբից պահանջել է շաբաթական 200 հզր ֆունտ աշխատավարձ, այն դեպքում, երբ «Արսենալի» ամենից բարձր վարձատրվող ֆուտբոլիստներ Ալեքսիս Սանչեսը և Մեսութ Օզիլը շաբաթական ստանում են 130-140 հզր ֆունտ աշխատավարձ: