«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան իր թիմի ֆուտբոլիստների կողմից ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ:
Ընթացիկ մրցաշրջանում Խուանը «կապույտների» կազմում մասնակցել է ութ տարբեր առաջնությունների, որոնցում դարձել է 19 գոլի հեղինակ և կատարել է 28 արդյունավետ փոխանցում: Եվ այս ամենի շնորհիվ Մատան իր թիմակիցների կողմից ստացավ տարվա ֆուտբոլիստ մրցանակը:
Միաժամանակ 25-ամյա իսպանացին այլ մրցանակի է արժանացել: Մատային է հասել նաև երկրպագուների ընտրությամբ տարվա ֆուտբոլիստ մրցանակը: Լավագույն քառյակում են եղել նաև Ֆրենկ Լեմպարդը, Դավիդ Լուիզը և Էդեն Ազարը:
Ավելացնենք, որ երկրպագուների ընտրությամբ տարվա ֆուտբոլիստ մրցանակին Մատան երկրորդ անգամ է արժանանում: Տարվա երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել Նաթան Ակեն, իսկ լավագույն գոլի հեղինակը բրազիլիացի Օսկարն է՝ Չեմպիոնների Լիգայում «Յուվենտուսի» դարպաս խփած գնդակով: