«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հայտարարել է, որ չի պատրաստվում բաց թողնել կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկին:
Հինգշաբթի օրը «Ասթոն Վիլայի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկությունում Վան դե Բեկը երրորդ անգամ հայտնվեց «Յունայթեդի» մեկնարկային կազմում, բայց ևս մեկ անհաջող ելույթ գրանցեց:
Հունվարին ընդառաջ լուրեր են պտտվում, որ «կարմիր սատանաները» կարող են կրկին վարձավճարով ուղարկել Դոնիին, ինչպես դա արեցին մեկ տարի առաջ ուղարկելով նրան «Էվերթոն», սակայն Տեն Հագը նման սցենար չի դիտարկում:
«Չեմ կարծում, որ վարձավճարը իմաստ ունի, կա՛մ այս միջավայրում կպայքարի ու ինքն իրեն կապացուցի, կա՛մ վերջնականապես կհեռանա, բայց, իմ կարծիքով, նա դեռ այստեղ ապագա ունի»:
«Սակայն դա հեշտ չի լինի, քանի որ մրցակցությունն այստեղ իսկապես բարձր է»,- Տեն Հագին է մեջբերում The Telegraph-ը։