«Կրիստալ Փելեսը» պաշտոնապես հայտնել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Յոհան Կաբայեին գնելու մասին: Ֆրանսիացին դարձավ լոնդոնյան ակումբի պատմության ամենաթարկարժեք ձեռքբերումը:
Հիշեցնենք, որ Կաբայեն Պրեմիեր Լիգայում հանդես գալու փորձ ունի: 2011-14 թվականներին նա «արծիվների» ներկայիս մարզիչ Ալան Պարդյուի ղեկավարությամբ խաղացել է «Նյուքասլ Յունայթեդում»:
Նախորդ տարվա ձմռանը ֆրանսիացին վերադարձավ հայրենի ՊՍԺ, սակայն չկարողացավ տեղ գտնել Լորան Բլանի թիմի հիմնական կազմում: Եվրոպայի առաջնությանը պատրաստ լինելու համար Յոհանը որոշեց տեղափոխվել մի ակումբ, որտեղ մշտական խաղային պրակտիկա կունենա:
Այսօր 29-ամյա ֆրանսիացին բուժզննում անցավ «Կրիստալ Փելեսում» և երեք տարվա պայմանագիր ստորագրեց ակումբի հետ: Լուրերի համաձայն, Կաբայեի տրանսֆերն «արծիվներին» է անցել 10-12 մլն ֆունտով:
-Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Նրանք լավ ավարտեցին նախորդ մրցաշրջանը և ես կարծում եմ, որ մեր ուժերի սահմաններում է մրցաշրջանն ավարտել լավագույն ութնյակում:
Բացի այդ, ես լավ ճանաչում եմ մարզչին և վստահում եմ նրան,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Կաբայեն: