Շինջի Կագավայի գործակալը հայտնել է, որ ճապաոնացի կիսապաշտպանը չի պատրաստվում ամռանը հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
«Օլդ Թրաֆորդում» անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում Կագավան այդպես էլ չկարողացավ դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ: Սակայն 25-ամյա Կագավան չի պատրաստում փախչել դժվարություններից:
Գործակալ Թոմաս Կրոտի խոսքերով, Շինջին մտադիր չէ փոխել ակումբը: Եթե ինչ-որ բան փոխվի, ապա միայն ֆուտբոլիստի և Լուի վան Գալի հանդիպումից հետո:
-Նախ Շինջին կմասնակցի աշխարհի առաջնությանը, իսկ հետո կտեսնենք, թե նրա հետ կապված ինչ պլաններ ունի «Մանչեսթեր Յունայեդի» նոր մարզիչը: Այս պահին քիչ հավանական է նրա տեղափոխությունն այլ ակումբ,- ասել է Կրոտը: Kicker