Պրեմիեր լիգայի նորեկ «Շեֆիլդ Յունայթեդը» ավարտին հասցրեց «Աստոն Վիլլայի» հարձակվող Կամերոն Արչերի հետ պայմանագրի կնքման գործընթացը։ Գործարքի արժեքը գնահատվում է 18 միլիոն ֆունտ:
21 ամյա Արչերը պայմանագիր է կնքել «Շեֆիլդ Յունայթեդի» հետ մինչև 2027 թվականը՝ դառնալով «շեղբերի» ութերորդ նորեկը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Արչերը «Վիլլայի» համակարգում է ութ տարեկանից՝ իր նորամուտը առաջին թիմում նշելով 17 տարեկանում։ Բիրմինգհեմյան ակումբի կազմում Կամերոնն ընդհանուր առմամբ անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Արչերը վարձավճարով գործուղղվել էր Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրո», ոռտեղ նա անցկացրել է 20 խաղ դառնալով 11 գոլի հեղինակ։
Այս ամառվա սկզբին Կամերոնը Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ հաղթել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում՝ երկու գոլ խփելով գավաթի նվաճման ճանապարհին: