«Նյուքասլը» բանակցություններ է վարում իր պատմության մեջ ամենամեծ հովանավորչական գործարքի համար:
«Նյուքասլի» ներկայիս տիտղոսային հովանավորը Fun88 բուքմեքերական ընկերությունն է, որը Սենտ Ջեյմս Պարկի ղեկավարությանը տարեկան 6,5 մլն ֆունտ է վճարում:
Football Insider-ին հայտնի է դարձել, որ «Նյուքասլը» որոշել է խզել Fun88-ի հետ ունեցած պայմանագիրը ժամկետից մեկ տարի շուտ և արդեն բանակցություններ է վարում նոր գործընկերոջ հետ:
Սպասվում է, որ նոր պայմանագիրը չորս անգամ ավելի շահավետ կլինի «կաչաղակների» համար, իսկ դրա ընդհանուր արժեքը կկազմի գրեթե 300 միլիոն ֆունտ ստերլինգ։
Բացի մարզաշապիկների վրա հովանավորի տարբերանշանից, քննարկվում է նաև Դերսլի Պարկում գտնվող «Նյուքասլի» մարզադաշտի բրենդավորումը։