Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը համաձայնվել է «Արսենալի» առաջարակած պայմանագրի պայմաններին: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը:
Վաղուց էր հայտնի, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին հետաքրքրել է իսպանացի դարպասապահը: Հաղորդվում է, որ «Արսենալը» Կասիլյասին այնպիսի առաջարկություն է արել, որից նա չէր կարող հրաժարվել: Իկերին 5 տարվա պայմանագիր է առաջարկվել՝ շաբաթական 100 հզր ֆունտ աշխատավարձով:
Հիշեցնենք, որ Կասիլյասը «Ռեալի» սան է: Իսպանական ակումբում անցկացրած 16 տարիների ընթացքում Իկերը հաղթել է ակումբային մակարդակում բոլոր հավանական տիտղոսները: Իսպանիայի ազգային հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Championat.com