ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին հետաքրքրել է ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը:
Որոշ լուրերի համաձայն, Կավանին այնքան էլ լավ հարաբերություններ չունի ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ: Էդինսոնը տեղյակ է անգլիական գրանդի հետաքրքրության մասին և կարծում է, որ կարիերան շարունակելու համար Պրեմիեր Լիգան լավ տարբերակ է:
-Էդինսոնը վստահ է, որ իր ոճը համապատասխանում է անգլիական ֆուտբոլին: Նա տեղյակ է, որ իր ծառայություններով հետաքրքրված են «Յունայթեդը», «Սիթին», «Չելսին», և նա ուրախ կլինի բանակցել նրանց հետ: Նա նաև տեղյակ է, որ այդ ակումբներից ամենից շատը «Յունայթեդն» է ցանկանում ձեռք բերել իրեն և դա կարևոր գործոն է,- իր աղբյուրի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: