«Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Կարլոս Վելան հերքել է լուրերն այն մասին, թե այս ամռանը նա կարող է վերադառնալ «Արսենալ»:
Կարլոսն «Արսենալի» խաղացող է եղել 2005-2012 թվականներին, սակայն այդպես էլ չկարողացավ ցույց տալ իր տաղանդն Անգլիայում: Վելան մի քանի անգամ վարձավճարով հանդես է եկել Իսպանիայում, որտեղ սկսել է որակյալ ֆուտբոլ ցուցադրել: Մինչդեռ վերադառնալով Լոնդոն՝ նա նորից նստել է Արսեն Վենգերի թիմի պահեստային նստարաններին:
Վարձավճարով հանդես գալով «Սոսյեդադում»՝ Վելան անցած ամռանը պայմանագիր կնքեց իսպանական ակումբի հետ:
Ինչպես հայտնում է ESPN, «Արսենալն» իրավունք ունի գնելու ֆուտբոլիստին ֆիքսված գումարով: Վերջերս լուրեր տարածվեցին, թե Արսեն Վենգերը պատրաստ է ակտիվացնել այդ պայմանը, մինչդեռ անձամբ Կարլոսը չի պատրաստվում վերադառնալ:
-«Արսենալը» մեծ թիմ է, որն ինձ հնարավորություն տվեց հանդես գալու Եվրոպայում: Ես միշտ այդ մասին կհիշեմ, սակայն այնտեղ ես հնարավորություն չունեի, որին, ըստ իս, արժանի էի:
Շատ երջանիկ եմ այստեղ և կցանկանայի մնալ,- հայտնել է Վելան: