Արգենտինական «Սան-Լորենսոն» պաշտոնապես հայտնել է, որ այլևս պահանջներ չունի «Նյուքասլի» պաշտպան և ավագ Ֆաբրիսիո Կոլոչինիի նկատմամբ:
Ավելի վաղ 30-ամյա արգենտինացին խնդրել էր «կաչաղակներին» թույլ տալ վերադառնալ հայրենիք անձնական խառնվածքի պատճառով: Հենց այդ ժամանակ էլ լուրեր սկսվեցին պտտվել այն մասին, որ Կոլոչինիի ծառայություններով հետաքրքրված է «Սան-Լորենսոն»: Արգենտինական այս ակումբը պատրաստ էր ձեռք բերել Կոլոչինիին, եթե նա խզեր գործող պայմանագիրը «Նյուքասլի» հետ, որովհետև «Սան-Լորենսոն» չէր կարող գնել նրան ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով:
Վերջին մի քանի օրերին ակտիվ քննարկվում էր Ֆաբրիսիոյի ապագան, որին «Նյուքասլը» ձեռք էր բերել 2008 թվականին՝ «Դեպորտիվոյից» 10.3 մլն ֆունտով: Արդյունքում «Սան-Լորենսոն» հրաժարվեց Կոլոչինիին ձեռք բերելու մտքից, և այժմ ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ մնալու է «Սեյնտ Ջեյմս Պարկում» մինչև այս մրցաշրջանի ավարտը:
«Վերջ ի վերջո երկարատև բանակցություններից հետո մենք կարող ենք հայտարարել, որ Ֆաբրիսիո Կոլոչինին չի միանալու մեզ: Անհնարին էր ազատել նրան «Նյուքասլի» պայմանագրից: Այդ իսկ պատճառով մենք մտածում ենք այլընտրանքային տարբերակների մասին պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- հայտնում է «Սան-Լորենսոյի» պաշտոնական թվիթերյան էջը: