«Նյուքասլի» ավագ Ֆաբրիսիո Կոլոչինին դիմել է ակումբի ղեկավարությանը իր տեղափոխության մասին խնդրանքով: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը:
30-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է լքել անգլիական ակումբը արդեն հունվարին: Կոլոչինին ցանկանում է վերադառնալ Արգենտինա անձնական պատճառներով: Սպասվում է, որ մոտակա օրերս ֆուտբոլիստի ներկայացուցիչները կհանդիպեն «Նյուքասլի» ղեկավարությանը և կքննարկեն ստեղծված իրավիճակը:
Կոլոչինին մտադիր է տեղափոխվել «Սան-Լորենսո»: