«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանիի մասնակցությունը Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրի կենտրոնական խաղում հարցականի տակ է:
Կոմպանին երեկ «Ռեալի» հետ խաղից հետո «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտը լքեց ձեռնափայտերով:
Ենթադրվում է, որ ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել հաջորդ տուրի «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» խաղին:
Նշենք, որ չնայած լուրջ վնասվածքին, Կոմպանին երեկ չփոխարինվեց և խաղաց մինչև խաղավարտ: Sky Sports