«Արսենալի» կենտրոնական պաշտպան Լորան Կոսելնին հայտնել է, որ երազում է գոլ խփել, որը «Արսենալին» կպարգևի Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոս:
Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում հենց ֆրանսիացու գոլի շնորհիվ են «զինագործները» տեղ գտնում Չեմպիոնների Լիգայի գոտում: Այժմ 28-ամյա Կոսելնին ավելի բարձր նպատակներ ունի:
-Ես գոլեր եմ խփել, որոնք վերջին երկու մրցաշրջաններում մեզ տվել են Չեմպիոնների Լիգայի ուղեգիր:
2012թ-ին «Վեստ Բրոմվիչի» դարպասը և նախորդ տարի «Նյուքասլի» դարպասը խփած գոլերի շնորհիվ տեղ գտանք լավագույն քառյակում: Հուսով եմ, որ ավելի կարևոր գոլ կխփեմ «Նորվիչի» դեմ ընթացիկ մրցաշրջանի վերջին խաղում, որը մեզ չեմպիոնություն կտա:
Պետք է խոստովանեմ, որ մրցաշրջանի վերջին խաղում գոլ խփելու հատուկ բանաձև չունեմ,- Կոսելնիի խոսքերն է մեջբերում The Sun-ը: