Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին դիմակայությունից առաջ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ իր ներկայիս ակումբը ուժեղ է «Մանչեսթեր Յունայթեդից»:
Արդեն հաջորդ շաբաթ տեղի կունենա առաջին խաղը: Թիմերը միմյանց դեմ դուրս կգան Մադրիդի «Սանտյագո Բերնաբեո» մարզադաշտում:
Չնայած, որ այժմ «արքայական ակումբում» ներքին խնդիրներ կան, թիմը ոչ այնքան հաջող է հանդես գալիս Լա Լիգայում, իսկ «Յունայթեդը» վստահորեն գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, Ռոնալդուն կարծում է, որ իրենք կհաղթահարեն «մանկունյանցիների» արգելքը:
-Ես կարծում եմ, որ ամեն-ինչ հաջող կընթանա: «Ռեալը» ուժեղ ակումբ է, սակայն մենք պետք է զգույշ գործենք «Յունայթեդի» դեմ:
Մենք հարգում ենք «Յունայթեդին», քանի որ այդ ակումբը ամեն տարի գտնվում է մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Մեզ դժվար խաղ է սպասվում,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: