Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 19-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»:
Նախորդ տուրում «Չելսիի» դարպասը 5 գնդակ ուղարկած «Տոտտենհեմն» այս խաղում չկարողացավ խուսափել պարտությունից: Լոնդոնյան դերբիում ավելի ուժեղ գտնվեցին «արծիվները»՝ հաղթելով 2:1 հաշվով:
Նշենք, որ սա Պրեմիեր Լիգայում Ալան Պարդյուի առաջին խաղն էր «Կրիստալ Փելեսի» ղեկին:
Գոլեր. Քեյն՝ 49ր, Գեյլ՝ 69ր, Պանչեոն՝ 80ր: