Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի վերջին և ամենադրամատիկ հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում, ուր «Կրիստալ Փելեսը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Դաշտի տերերը ակտիվ սկսեցին խաղը և արդեն 48-րդ րոպեին հաղթում էին 2-0 հաշվով։ Սակայն «կարմիր սատանաները» կամային որակներ ցուցաբերին և կարողացան հաղթել 2-3 հաշվով։ Մանչեսթերյան ակումբից գոլերի հեղինակ դարձան Քրիս Սմոլինգը, Ռոմելու Լուկակուն և Նեմանյա Մատիչը։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 62 միավորով վերադարձավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Թաունսենդ՝ 11ր, Վան Անհոլթ՝ 48ր, Սմոլլինգ՝ 55ր, Լուկակու՝ 76ր, Մատիչ՝ 90+1ր։