• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Կրիստալ Փելես»-«Արսենալ»։ Անոնս

Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 21-ին, «Կրիստալ Փելես»-«Արսենալ» հանդիպումով կավարտվի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպման անոնսը։

Կրիստալ Փելես — Արսենալ 23:00

«Կրիստալ Փելեսը» իր վերջին 14 հանդիպումներից միայն մեկում է կարողացել հաղթել Պրեմիեր լիգայի առաջին տնային հանդիպումը (3 ոչ-ոքի, 10 պարտություն): Բայց «արծիվները» անպարտելի են եղել ԱՊԼ֊ի առաջնության բոլոր տնային հանդիպումներում՝  Ռոյ Հոջսոնի վերադարձից հետո (3 հաղթանակ, 2 ոչ-ոքի):

«Արսենալը» Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 12 լոնդոնյան դերբիներում անպարտելի է մնացել (10 հաղթանակ, 2 ոչ-ոքի): Վերջին մրցաշրջանում «զինագործները» արտագնա խաղերում վաստակած միավորներով (39 հնարավորից 57-ից) և իրենց դարպասները անառիկ պահած խաղերի թվով (10) լավագույնն էին դիվիզիոնում:

«Փելեսը» հաղթել է «Արսենալի» դեմ առաջնության վերջին 23 տնային խաղերից ընդամենը 3֊ում (8 ոչ-ոքի, 12 պարտություն): Անցած մրցաշրջանում «զինագործները» երկու անգամ հաղթեցին «արծիվներին» Պրեմիեր լիգայում՝ 0-2 արտագնա և 4-1 տանը:

«Արսենալի» պաշտպան Յուրիեն Թիմբերը ծնկի վիրահատության է ենթարկվել և շարքից դուրս է մնացել մոտ յոթ ամիս: Ալեքսանդր Զինչենկոն վերադարձել է սրունքի վնասվածքից հետո։

«Փելեսի» պաշտպան Մարկ Գեհին իրեն լավ է զգում, չնայած նրան, որ ստիպված էր փոխարինել անցած տուրում «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում: Մայքլ Օլիսը, Ուիլլ Հյուզը և Մատեուս Ֆրանկան շարունակում են մնալ հիվանդանոցում։

Հետաքրքիր փաստեր