Ինչպես հայտնում է Express-ը, «Կրիստալ Փելեսը» պատրաստ է պայմանագիր ստորագրել «Չելսիի» նախկին կիսապաշտպան Յոսի Բենայունի հետ:
«Կապույտների» հետ իր պայմանագրի ժամկետի ավարտից հետո 33-ամյա Բենայունն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ է ձեռք բերել: Ամբողջ ամռան ընթացքում նա փորձում է իր համար նոր ակումբ է գտնել, սակայն ապարդյուն:
Աղբյուրի համաձայն, Բենայունի ծառայություններով հետաքրքրվում է «Խետաֆեն», սակայն ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաև «Փելեսը», որը` ի տարբերություն իսպանական ակումբի, լավ ֆինանսական միջոցներ ունի: