«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը հայտնել է երիտասարդ վինգեր Թոմ Ինսի հետ մշտական պայմանագիր ստորագրելու իր ցանկության մասին:
Հիշեցնենք, որ հունվարին 22-ամյա Ինսը «Բլեքբեռնից» վարձավճարով տեղափոխվեց «Փելես» և մրցաշրջանի ավարտից հետո նա ստիպված պետք է վերադառնա Չեմպիոնշիփ:
-Ես ուրախ կլինեմ նստել սեղանի շուրջ և նրա հետ ինչ որ բան պայմանավորվել, քանի որ նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է: Նա մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստ է, ում կցանկանայինք թիմում տեսնել երկար տարիներ,- ասել է Պյուլիսը: BBC