«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը մեկնաբանել է «Ֆուլհեմից» կրած պարտությունը: Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «ՔՊՌ»-ը հյուրընկալվել էր «Ֆուլհեմին» և պարտվել 3:2 հաշվով:
-Մենք ահավոր գոլեր բաց թողեցինք: Այսպիսի բան չէր եղել իմ մարզիչ աշխատելու ժամանակից ի վեր:
Երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց վերադարձնել խաղը, մենք պարզապես «սպանեցինք» մրցակցին: 3:2 հաշվի դեպքում ես մտածում էի միայն հաղթանակի մասին, իսկ ոչ ոքի արդյունքի մասին մտքեր չկային:
Սակայն ինձ հիասթափեցրին վերջին 10 րոպեները: Քրիստոֆեր Սամբան առաջ գնաց, և հետո մենք սկսեցինք գնդակն առաջ նետել: Դա այն ֆուտբոլը չէր, որ մենք խաղում ենք:
Սակայն մենք չենք հանձնվում: Պետք է հաղթել «Ուիգանին» կիրակի օրը: Մնացած խաղերում անհրաժեշտ է 14 միավոր վաստակել՝ 4 հաղթանակ և 2 ոչ ոքի: Պետք է փորձենք դա անել: Սակայն խոստովանում եմ, որ ամեն ինչ ավելի է դժվարանում,- հայտնել է Ռեդնապը: BBC