«Չելսին» պատրաստ է ամռանը նոր հարձակվող ձեռք բերել, սակայն ֆինասական ֆեյր-փլեյը լոնդոնյան ակումբին ստիպում է նախ վաճառել որևէ մեկին, և Մոուրինյոն արդեն ունի իր թեկնածուները:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերը «կապույտների» համար կարժենա 45 մլն մլն ֆունտ: Այդ տրանսֆերն իրականացնելու համար «Չելսին» կվաճառի մի քանի ֆուտբոլիստների և նրանց շարքում առաջիններից են պաշտպան Դավիդ Լուիզը և հարձակվող Ֆերնանդո Տորրեսը:
Լուիզի վաճառքից «Չելսին» կարող է ստանալ 30 մլն ֆունտ: Իսկ Տորրեսից բաժանվելն ակումբին կօգնի խնայել շաբաթական 175 հզր ֆունտ, որն այժմ վճառում է իսպանացուն:
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, Լուիզից և Տորրեսից բացի ամռանը «Սթեմֆորդ Բրիջը» կարող են լքել նաև Էշլի Քոուլը, Ջոն Օբի Միկելը, Դեմբա Բան, Սամուել Էտո՚Օն և պահեստային դարպասապահներ Մարկ Շվարցերը և Էնրիկե Իլարիուն: