«Չելսիի» լեգենդ Ջոն Թերրին ասել է, որ պատրաստ է միանալ Գրեհեմ Փոթերի փոխարինող մարզչական շտաբին՝ որպես «կապույտների» մարզիչ:
Հիշեցնենք, որ «Չելսին» փնտրում է նոր գլխավոր մարզիչ Փոթերին կիրակի օրը պաշտոնանկ անելուց հետո:
Ինչ վերաբերում է Թերրիին, ապա նա այժմ կես դրույքով աշխատում է «Չելսիի» ակադեմիայում, սակայն Ջոնը պատրաստ է պատասխանել առաջին թիմի SOS ազդանշանին։
«Ես արդեն ավարտել եմ մարզչական գործը»։
«Միայն աշխատանքը «Չելսիում», որոշակի դեր հիմնական թիմում, կստիպի ինձ վերսկսել կարիերաս»:
«Ես միշտ ինձ երկարաժամկետ մարզչի դերում եմ տեսել: Ինձ հաճույք է պատճառել մարզչական աշխատանքը, բայց պետք է խոստովանեմ, որ կան ինձնից լավ մարզիչներ»:
«Ես միշտ ինձ մարզչի դերում էի տեսնում, բայց «Աստոն Վիլլայից» հեռանալուց հետո փորձեցի մի քանի աշխատանք գտնել, չստացա և մի տեսակ հիասթափություն ապրեցի»:
«Ուստի ես պարզապես որոշեցի, որ չեմ մարզելու,- Թերրիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։