«Տոտտենհեմի» ավագ Մայքլ Դոուսոնը չի կարծում, որ Եվրոպայի Լիգայում հանդես գալը որևէ կերպ ազդել է թիմի արդյունքների վրա Պրեմիեր Լիգայում:
Անցած շաբաթ լոնդոնյան ակումբը չկարողացավ հաղթահարել «Բազելի» արգելքը և դուրս մնաց Եվրոպա Լիգայից: Իսկ արդեն շաբաթվա վերջում թիմը հայտնվեց Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում:
-Չեմ կարծում, որ ելույթները Եվրոպա Լիգայում ինչ-որ կերպ ազդել են մեր մարզավիճակի վրա: Եթե դիտարկենք մեր արդյունքներն այնտեղ, ապա դրանք իսկապես լավն են:
Պարզապես, այսքան հեռուն հասնելով, ցանկանում էինք հասնել մինչև վերջ: Հիանալի կլիներ տիտղոս նվաճելը, սակայն դա արդեն տեղի չի ունենա: Հետևաբար, մենք այժմ պետք է կենտրոնանանք Պրեմիեր Լիգայի վրա,- հայտնել է Դոուսոնը: Sky Sports