«Վեստ Հեմը» դիտարկում է Մայքլ Կարրիկին «Միդլսբրոյից»՝ որպես իր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին փոխարինող:
Առայժմ «Վեստ Հեմի» համասեփականատեր Դևիդ Սալիվանը վստահություն է պահպանել Մոյեսի նկատմամբ, սակայն շոտլանդացի մասնագետի դիրքը ամուր չի թվում:
«Մուրճերը» Պրեմիեր լիգայի վերջին հինգ խաղերից միայն մեկում են հաղթել և այժմ ընդամենը մեկ միավորով են գերազանցում վտանգավոր գոտու թիմերին:
Եթե «Վեստ Հեմը» դեռ որոշի ազատվել Մոյեսից, ապա նրա տեղը կարող է զբաղեցնել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Մայքլ Կարրիկը, ով Չեմպիոնշիփում մեծ հաջողությամբ աշխատում է «Միդլսբրոյի» հետ, հայտնում է The Times-ը։
41 ամյա Կարրիկը մարզում է «Միդլսբրոն» հոկտեմբերից, երբ «բորրոները» Չեմպիոնշիփում 21-րդն էին: Մի քանի ամսվա ընթացքում Մայքլի սաները բարձրացան երրորդ հորիզոնական՝ բոլոր մրցաշարերում հաղթելով 20 հանդիպումներից 14-ում։
Բացի այդ, ինքը՝ Կարրիկը, հանդիսանում է «Վեստ Հեմի» ակադեմիայի սան։ Հենց «մուրճերի» հետ Մայքլը կատարեց իր առաջին քայլերը՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։